📻 Հասանք երկրորդ եթերաշրջանի տասնչորսերորդ էպիզոդին։ Այս անգամ Վեգան պատասխանել է հետևյալ հարցերին՝ ❔ինչպե՞ս հասկանալ, արդյոք ընտրյալդ նույն ակնկալիքներն ունի հարաբերություններից, ինչ դու, ❔ինչպե՞ս համարձակություն հավաքել և կապի դուրս գալ մանկության ընկերոջ հետ, 15 տարի չշփվելուց հետո, ❔ինչպե՞ս ասել զուգընկերոջդ, որ ցանկանում ես վերջ տալ հարաբերություններին առանց նրան ցավ պատճառելու, ❔ինչպե՞ս հետ պահել ընկերուհուդ հարաբերություններից, որոնք լավ չեն իր համար, ❔ինչպե՞ս պայքարել կպչուն մտքերի դեմ։ Rss Apple Podcaster →