Hekiat
Avsnitt

Անպարտելի Զաբելը - The Invincible Zabel - Непобедимая Забел

Dela

«Անպարտելի Զաբելը» պատկերագիրք է հայ գրող և գործիչ Զաբել Եսայանի մասին։ Զաբել Եսայանը ծնվել ու մեծացել է Օսմանյան Կայսրությունում։ Նա ապրել է հայ ժողովրդի համար ամենածանր ժամանակներում և չնայած վտանգին իր գրություններով շարունակել է պայքարել մտքի և խոսքի ազատության համար։  Նրա պատմությունը անշուշտ կոգեշնչի շատերին։  Գիրքը այս հրաշալի կնոջ մասին գրել ու նկարազարդել են երկու հրաշալի կանայք՝ Նորա Կայսերյանը և Լուսինե Ղուկասյանը։ Պատմությունը արևմտահայերենից արևելահայերեն ադապտացրել է  Էդիտա Ղուշչյանը։ Պատմությունը կարդաց՝ Մարինե Հակոբյանը։ 

Podden och tillhörande omslagsbild på den här sidan tillhör Armenian Children’s Stories | Hekiat. Innehållet i podden är skapat av Armenian Children’s Stories | Hekiat och inte av, eller tillsammans med, Poddtoppen.