2022-ի ապրիլի 26-ի երեկոյան Երևանի Լեո-Պարոնյան փողոցի խաչմերուկում Փաշինյանին ուղեկցող ոստիկանական մեքենաներից մեկը վրաերթի ենթարկեց Սոնա Մնացականյանին, որը հղիության 8-րդ ամսում էր։ Կնոջը հիվանդանոց էին հասցրել արդեն մահացած։
Սոնային վրաերթի ենթարկողը ՃՈ ուղեկցող սպայական վաշտի հրամանատար, ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանն էր։
Այս ուրբաթ օրը՝ ապրիլի 26-ին, մի խումբ քաղաքացիներ հավաքվել էինք Լեո-Պարոնյան խաչմերուկի մոտ Սոնայի հիշատակին նվիրված մոմավառությանը մասնակցելու համար։
«Հետք» փոդքասթի այս էպիզոդում զրուցել ենք դատարանում Սոնայի ընտանիքի շահերը պաշտպանող փաստաբան Րաֆֆի Ասլանյանի հետ, որը պատմել է մանրամասներ դատական գործից։
Podden och tillhörande omslagsbild på den här sidan tillhör
Investigative Journalists of Armenia. Innehållet i podden är skapat av Investigative Journalists of Armenia och inte av,
eller tillsammans med, Poddtoppen.